Վրաստանի ճակատագիրը կախված է Ուկրաինայի ճակատագրից. Սաակաշվիլի (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է այն մասին, որ Վրաստանի ճակատագիրը անմիջական կապ ունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում։ Այդ մասին նա ասել է ԱՄՆ-ում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավար, Կիևի պատրիարք Ֆիլարետի հետ հանդիպման ընթացքում, գրում է Обозреватель-ը։
«Բոլոր վրացիները շատ լավ հասկանում են, որ դա ոչ միայն ուկրաինացի ժողովրդի ճակատագիրն է, դա նաև վրացիների ճակատագիրն է։ Վրաստանի ճակատագիրը կախված է Ուկրաինայի ճակատագրից։ Եվ դուք էլ մի ժամանակ ասում էիք, որ Ռուսաստանի ճակատագիրը կախված է Ուկրաինայի ճակատագրից, և նրանք՝ ռուսները, դա շատ լավ հասկանում են, և կառավարությունն էլ է դա հասկանում, և միջազգային հանրությունն էլ շատ լավ գիտակցում»,- հայտարարել է Սակաշվիլին։










