Հոմսի հին թաղամասերից 611 մարդ է տարհանվել
Հին Հոմսի թաղամասերից, որոնք գտնվում են զինված ընդդիմության վերահսկողության ներքո, 611 մարդ է տարհանվել:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությանը հղումով, այս մասին հայտնել է Հոմսի քաղաքապետ Թալալ ալ-Բարազին:
Վերջինս ընդգծել է, որ զինադադարի մասին համաձայնությունը կարող է երկարաձգվել ևս երեք օրով, որպեսզի վտանգավոր շրջաններից հեռանալու հանարվորություն ունենան բոլոր խաղաղ բնակիչները, առաջին հերթին՝ երեխաները, կանայք ու ծերերը:










