Սիրիացի զինյալները կրակ են բացել կանանց և երեխաներին տեղափոխող պահակախմբի ուղղությամբ
Սիրիացի զինյալները կրակ են բացել Հոմսից շուրջ 40 խաղաղ բնակիչներ դուրս բերող պահակախմբի ուղղությամբ:
Ինչպես գրում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, կիրակի Հոմսում սկսվել է մարդկանց տարհանումը քաղաքի հին թաղամասերից:
«Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով՝ կրկին կրակ են բացել կանանց, երեխաներին ու ծերերին դուրս բերող պահակախմբի ուղղությամբ:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Հոմսի հին թաղամասերից, որոնք գտնվում են ընդդիմության ուժերի վերահսկողության տակ, այսօր հաջողվել է 65 մարդ դուրս բերել: Բնակիչներին դուրս են բերել երկու խմբով: Այժմ կանանց և երեխաներին բուժօգնություն են ցույց տալիս նրանց համար նախատեսված ճամբարում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի և Կարմիր մահիկի համատեղ խումբը 250 մթերային կապոցներ է հասցրել Հոմս՝ նախատեսված 500-ի փոխարեն:










