Ճապոնիայում ուժեղ ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

21:24 • 09.02.14

Ճապոնիայի կենտրոնական հատվածում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մոլեգնած ամենաուժեղ ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, ավելի քան 1250 մարդ տուժել է:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ տուժածների մասին տեղեկություն է ստացվել 31 պրեֆեկտուրաներում, որտեղ մոլեգնում է տարերային աղետը:

 

Ամենից շատ զոհերի թիվը գրանցվել է Կանագավա պրեֆեկտուրայում, որտեղ վնասվածքներ է ստացել 215 մարդ: Տոկիոյում տուժածների թիվը հասել է 159-ի: Հիմնականում մարդիկ վնասվածքներ են ստանում՝ընկնելով սառուցյի վրա քայլելիս: Տասնյակ մարդիկ տարբեր աստիճանների կոտրվածքներ են ստացել: