Կլիչկոն Յանուկովիչին հրավիրել է Մայդան` բանավեճի

17:31 • 09.02.14

Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է անում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հաջորդ կիրակի՝ փետրվարի 16-ին, գալ Կիևի Անկախության հրապարակ՝ ցուցարարների հետ հրապարակային բանավեճ անցկացնելու համար, գրում է Коммерсант-ը։

 

«Ես ցանկանում եմ հրավիրել Յանուկովիչին հաջորդ կիրակի այստեղ և թող նա լսի այդ բանավեճերը, լսի այն, թե մարդիկ ինչ են մտածում»,- ասել է Կլիչկոն Կիևի Մայդանում։

 

Կլիչկոն նշել է նաև, որ «Յանուկովիչն իրեն շատ բաներ է առաջարկել», այդ թվում նաև՝ հրապարակային բանավեճ, ինչին Կլիչկոն դրական է պատասխանել։