Մեքսիկայում գրավվել է խոշոր նարկոկարտելի բազան և հայտնաբերվել են 500 սպանվածների մասունքներ

15:07 • 09.02.14

Մեքսիկայի իրավապահ մարմինները հայտնաբերել են մոտ 500 մարդու գաղտնի գերեզմաններ: Մասունքների մի մասն այրվել է ոչնչացնելու փորձի ժամանակ, գրում է rt.com-ը: Ինչպես հայտարարել է Կոաուիլա նահանգի` անհետ կորած մարդկանց որոնողական գործերով դատախազի տեղակալը, այժմ պետք է իրականացվի սպանվածների իդենտիֆիկացման աշխատանք:


500 մահացած անձանց ինքնությունը պարզելու են՝ համեմատելով նրանց ԴՆԹ-ների տվյալները անհետ կորածների բարեկամների նմուշների հետ:


Մասունքները հայտնաբերվել են մի քանի ռանչոների տարածքում: Հատուկ գործողությանը ներգրավվել են 250-ից ավելի ռազմական աշխատակիցներ, ինչպես նաև ֆեդերալ և տեղի ոստիկաններ:


Բացի այդ, օրերս ինքնապաշտպանության ջոկատները Մեքսիկայի կառավարական զորքերի հետ միասին կարողացել են գրավել Միչոական նահանգի Ապացինգան քաղաքը, որտեղ գտնվում էր «Ասպետ-տամպլիերներ» նարկոկարտելի շտաբը:


Այժմ ջոկատները, որոնք իշխանությունների կողմից ստացել են անվտանգության ուժերի ստորաբաժանման պաշտոնական կարգավիճակ, պետք է ստուգեն Ապացինգանը՝ փորձելով գտնել նարկոկարտելի ղեկավարներին: Ողջ քաղաքում տեղակայված են պահակախմբեր և ստուգիչ անցակետեր: