Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել անօրինական ներգաղթյալ հավաքարարի հետ սկանդալի պատճառով

12:34 • 09.02.14

Ներգաղթի հարցերով Բրիտանիայի նախարար Մարկ Հարփերը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ օտարերկրացի հավաքարար է վարձել, որը չի ունեցել Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն, հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Հարփերը պնդում է, որ օտարերկրացին իրեն մոլորության մեջ է գցել՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր: Այնուամենայնիվ, նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնում հրաժարական տալ: Նրա խոսքով՝ պնդելով ավելի խիստ իմիգրացիոն օրենքների ընդունման վրա, ինքը նույնպես պետք է համապատասխաներ այդ հարցում ավելի բարձր չափորոշիչների, քան ուրիշները:

 

Հավաքարարի գործը փոխանցվել է անօրինական ներգաղթյալներին արտաքսելու գործերով զբաղվող մարմիններին: