Իրանն ավելի ագրեսիվ է դարձել միջազգային ասպարեզում պատժամիջոցների թուլացումից հետո. Նեթանյահու
Պատժամիջոցների թուլացումից հետո Թեհրանն ավելի ագրեսիվ է դարձել միջազգային ասպարեզում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ կառավարության հերթական նիստի ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը։
«Իրանի հանդեպ պատժամիջոցների թուլացումը չի փոխել Թեհրանի ագրեսիվ դիրքորոշումը միջազգային ասպարեզում։ Իրանը շարունակում է մահաբեր զենք մատակարարել ահաբեկչական կազմակերպություններին, ինչպես նաև իր ռազմական նավերն ուղղորդել է դեպի Ատլանտյան օվկիանոս»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն նշել է, որ միջազգային հանրությունը թուլացրել է պատժամիջոցները, իսկ Իրանն էլ ավելի է մեծացրել իր ագրեսիան։










