Օբաման կքննարկի Կիևի արմատականներին լիկվիդացնելու գործում ԱՄՆ-ի մասնակցության մասին խնդրագիրը
Արմատական տրամադրվածություն ունեցող խմբավորումների դեմ պայքարում ուկրաինացի իրավապահներին ԱՄՆ-ի օգնության մասին խնդրագիրը ավելի քան 100 հազար ստորագրություն է հավաքել:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ համապատասխան խնդրագիրը հունվարի 27-ին հայտնվել է Սպիտակ տան կայքում: Անհրաժեշտ քանակությամբ ձայների հավաքումից հետո խնդրագիրը ներկայացվել է ԱՄՆ վարչակազմի քննարկմանը: Խնդրագրի պաշտոնական պատասխանը կհրապարակվի Սպիտակ տան կայքում:
Հեղինակները խնդրում են ամերիկյան ղեկավարությանը «մասնակցություն ցուցաբերել արմատական խմբավորումների լիկվիդացման գործում՝ օգտագործելով ամերիկյան հատուկ ծառայությունների մեթոդները, որոնք կիրառվել են «Ուոլ-սթրիթի գրավման» ակցիայի ցուցարարներին ցրելու ժամանակ:










