Ռուսական կայսրությունը կդադարի գոյություն ունենալ Կիևի Մայդանում. Սաակաշվիլի
Շատ հավանական է, որ ինչ-որ ժամանակ պատմության դասագրքերում կգրվի այն մասին, որ ռուսական կայսրությունը դադարել է գոյություն ունենալ Կիևի Մայդանում։ Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ԱՄՆ-ում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավար Կիևի պատրիարք Ֆիլարետի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է Обозреватель-ը։
«Դա իսկապես այդպես է. կգա մի ժամանակ, երբ պատմաբանները կգրեն, որ ռուսական կայսորությունը դադարել է գոյություն ունենալ Կիևի Մայդանում։ Եվ դա այդպես էլ կլինի։ Ժողովուրդն իսկապես կհաղթի, և ես հավատում եմ, որ կլինի ավելի լավ ճակատագիր և ապագա, որը կմիավորի բոլոր ազգերին»,- նշել է Սաակշավիլին։










