Միլիարդատեր Սորոսի նախկին սիրուհին հարձակվել է նրա վրա՝ անմիջապես դատարանում
Դատարանում 83-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոսի և 30-ամյա դերասանուհի Ադրիանա Ֆերեյրի միջև տհաճ միջադեպ է տեղի ունեցել. նախկին սիրուհին հարձակվել է Սորոսի վրա անմիջապես դատարանի դահլիճում, գրում է segodnya.ua-ն։
Բրազիլացի դերասանուհին ցանկացել է Սորոսից ստանալ 1.9 մլն դոլար արժողությամբ բնակարան և ևս 50 մլն դոլար՝ որպես համատեղ անցկացրած 5 տարիների դիմաց բարոյական փոխհատուցում։ Սակայն նրա պահանջները չեն բավարարվել։
Հասկանալով, որ դատարանի որոշումը դժվար թե իր օգտին լինի, Ադրիանան հարձակվել է Սորոսի վրա, հարվածել գլխին։ Նա հարձակվել է նաև միլիարդատիրոջ 2 փաստաբանների վրա. մեկին ապտակել է, իսկ մյուսին՝ հայհոյել։ Դերասանուհին հարվածել է նաև իր փաստաբանի ձեռքին։
Ինչպես հայտնի է, բնակարանը չի հասել Ադրիանային, քանի որ Սորոսն այն նվիրել է իր կնոջը՝ Տամիկո Բոլտոնին, ում հետ ամուսնացել է նախորդ տարի։










