Կիևում ընդդիմությունը մտադիր չէ հեռանալ Ուկրաինայի տնից

19:16 • 09.02.14

Ընդդիմությունը մտադիր չէ հեռանալ Կիևում Ուկրաինայի տան տարածքից, ինչի մասին ավելի վաղ հաղորդում էին մի շարք առցանց ԶԼՄ-ներ, այժմ հայտնել է շենքի պարետ, «Սվոբոդա» Համաուկրաինական միության քաղխորհրդի անդամ Յուրի Լևչենկոն:


«Եթե որևէ մեկն էլ դուրս գա Ուկրաինայի տնից, ապա «Սվոբոդան» կլինի վերջինը», - Լևչենոյի խոսքերը մեջբերում է INTERFAX-ը:


Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ հարձակում է տեղի ունեցել Ուկրաինայի տան վրա: Նա ընդգծել է նաև, որ բոլոր ծառայությունները շենքում աշխատում են նորմալ ռեժիմով: