Նյու Յորքում բախվել են դպրոցական ավտոբուսն ու շտապօգնության մեքենան. կան տուժածներ

10:50 • 10.02.14

Նյու Յորքում (ԱՄՆ) բախվել են շտապօգնության մեքենան ու դպրոցական ավտոբուսը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, վթարի հետևանքով տուժել է 3 մարդ։
 

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21։00-ին։ Վիրավորվել են շտապօգնության երկու աշխատակից և ավտոբուսի վարորդը։ Տուժածները հոսպիտալացվել են։

 

Ավտոբուսում գտնվել է 16 երեխա. նրանք ևս հիվանդանոց են տեղափոխվել՝ հետազոտվելու նպատակով։ Վթարի պատճառները ճշտվում են։