Ադրբեջանցի զինծառայողը կրակել է ծառայակցին

11:40 • 10.02.14

Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ծառայակից ընկերոջը, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։ Ըստ այդմ՝ 20-ամյա զինծառայող Զամին Մամեդովը, խախտելով անվտանգության կանոնները, ինքնաձիգից կրակ է բացել։

 

Նրա արձակած գնդակից վիրավորվել է մեկ այլ զինծառայող, 20-ամյա Էլնուր Ահմեդովը։ Վերջինս հոսպիտալացվել է։
Զինվորական դատախազությունը հարուցել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։