Բրիտանական բանկը կորցրել է 27.000 հաճախորդի տվյալներ

16:00 • 10.02.14

Բրիտանական Barclays բանկը հետաքննություն է սկսել իր 27 հազար հաճախորդի տվյալների արտահոսքի վերաբերյալ, որը կարող է համարվել պատմության մեջ ամենախոշորը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

Թերթը տեղեկություն է ստացել անանուն աղբյուրից, որը նախկինում եղել է Barclays-ից տվյալների հետ աշխատող բրոքերական ընկերության աշխատակից: Նրա խոսքով՝ մոտ 27 հազար մարդու գաղտնի տվյալները «սև շուկայում» վաճառվել են թրեյդերներին, որոնք այնուհետ օգտագործել են այդ տեղեկությունը շահույթ ստանալու նպատակով: Նրանք իրենց համար շահութաբեր եղանակով Barclays-ի հաճախորդներին առաջարկել են ռիսկային ներդրումներ:

 

Բանկում հայտնել են, որ նախնական տվյալներով՝ արտահոսքը կապված է ֆինանսական պլանավորման ստորաբաժանման հետ, որը փակվել է 2011 թվականին:

 

Եթե Barclays-ին պատասխանատու ճանաչեն արտահոսքի համար, կրեդիտային հաստատությանը կարող է սպառնալ բազմամիլիոնանոց տուգանք: