Ադրբեջանը երեկ երեկոյան խախտել է «օլիմպիական հրադադարը». ՊՆ

12:09 • 10.02.14

Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմը երեկ երեկոյան բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Վերջինիս տեղեկացմամբ՝ հայկական կողմը չի պատասխանել կրակոցներին: «Կրակոցներն անկանոն են, և մենք փորձում ենք պահպանել լռություն»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցից հետո հայտարարություն էին տարածել, որտեղ համանախագահները խոր անհանգստություն են հայտնել շփման գծում և սահմանին իրավիճակի սրման հետ կապված և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել իրենց գործողություններում և հռետորաբանության մեջ։

Ավելի ուշ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը Twitter–ում գրել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու հրադադարը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ»։