Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 9-ին՝ ժամը 18.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 45 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1946 թ. ծնված Լ. Խ.-ի դին:










