Ռուսաստանն ու Եգիպտոսը 2 մլրդ դոլարի զենքի գործարք են կնքել

09:05 • 10.02.14

Եգիպտոսը Ռուսաստանի հետ 2 մլրդ դոլարի սպառազինության պայմանագիր է կնքել. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Egypt Independent-ին հղումով, որն էլ իր հերթին հղում է անում Կահիրեի բարձրաստիճան աղբյուրին։


Գործարքը՝ ժամանակակից համակարգերի ձեռքբերման համար, ֆինանսավորելու են Սաուդիան Արաբիան և Միացյալ Արաբական էմիրությունները։


Աղբյուրի խոսքերով՝ Եգիպտոսի և Ռուսաստանի կառավարությունը համաձայնագրի մանրամասները քննարկել է վերջին շաբաթների ընթացքում։


Ռուսական զինամթերք ձեռք բերելու նպատակով բանակցություններն սկսվել են 2013թ.-ի նոյեմբերին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Կահիրե կատարած այցի ընթացքում։


Ակնկալվում է, որ զենքի առաջին խմբաքանակի մատակարարումը տեղի կունենա ընթացիկ տարվա կեսերին։