Իսպանիայում դատարանը Չինաստանի նախկին նախագահին և վարչապետին ձերբակալելու օրդեր է ներկայացրել

20:57 • 10.02.14

Իսպանիայի Գերագույն ատյանի դատավոր Իսմայել Մորենոն Տիբեթում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով երկուշաբթի օրը Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինին, նախկին վարչապետ Լի Պենին և մի շարք այլ պաշտոնյաների ձերբակալման օրդեր է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

 

Դատավոր Մորենեն օգտագործել է պետական օրենքը, որը հնարավորություն է տվել մեղադրանք ներկայացնել արտերկրում մարդու իրավունքների ոտնահարման մեջ կասկածվող այն մարդկանց:

 

Երկրի իշխող կուսակցությունը ձգտում է դատավորների հնարավորությունների սահմանափակման նպատակով օրենքի բարեփոխումներ իրականացնել: