Լիտվայի նախագահը ժողովրդից գումար է խնդրել՝ նախընտրական քարոզարշավի համար

21:28 • 10.02.14

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ով պատրաստվում է առաջադրվել 2-րդ ժամկետում, ֆինանսական աջակցության նպատակով դիմել է քաղաքացիներին՝ լուրը տարածելով Facebook սոցիալական կայքում: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն:

 

«Ես անկուսակցական թեկնածու եմ և ըստ այդմ՝ բյուջեի կողմից ֆինանսավորում չեմ ստանա»,- նշել է Լիտվայի նախագահը՝ հրապարակելով բանկային հաշվի մանրամասները:

 

Լիտվայի օրենսդրության համաձայն՝ թեկնածուն կարող է օգտագործել սեփական միջոցներից մոտ 13.000 եվրո, ինչպես նաև կարող է ընդունել նվիրատվություններ տարբեր ֆիզիկական անձանց կողմից, սակայն մեկ անձից կարող է ընդունվել 6000 եվրոյից ոչ ավել:

 

Ընտրությունները կկայանան մայիսի 12-ին: Ըստ հարցումների՝ ամենաբարձր վարկանիշն ունի գործող նախագահը: