Ադրբեջանցի հաղորդավարուհուն աշխատանքից ազատել են՝ եթերում կուրծքը երևացող հագուստով հանդես գալու համար

15:27 • 10.02.14

Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Լեյլա Ասլանովային աշխատանքից ազատել են՝ կուրծքը երևացող հագուստով եթերում հայտնվելու պատճառաբանությամբ։

 

Ինչպես տեղեկացնում է haqqin.az լրատվական կայքը, հեռուստահաղորդավարուհու բաց հագուստն ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում և անտարբեր չի թողել հեռուստաընկերության ղեկավարությանը։

 

Ինչպես հաղորդել է հեռուստաընկերության մամուլի քարտուղարը, որոշվել է աշխատանքից ազատել հաղորդավարուհուն։