Հնդկաստանում 100 ուղևորով նավ է խորտակվել

10:37 • 10.02.14

Հնդկաստանի Մահանադի գետում նավաբեկություն է տեղի ունեցել. 100 ուղևորով նավ է խորտակվել, հայտնում է Russia Today-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Օրիսա նահանգում: Վերջին տվյալով՝ կա առնվազն 13 զոհ, 20 հոգի անհետ կորած է համարվում:

 

Իրավապահների տվյալների համաձայն` նավը շրջվել է գերբեռնված լինելու հետևանքով: Ամբողջ գիշեր դեպքի վայրում աշխատել են փրկարարները:

 

BBC India-ի տվյալներով` նավը վարձակալված է եղել հանգստի նպատակով:

 

Նման միջադեպերը հաճախակի են Հնդկաստանում, հիմնական պատճառն անվտանգության նորմերի խախտումն է: