Ապարանում վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդը տեղում մահացել է

12:26 • 10.02.14

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 9-ին՝ ժամը 19.15-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հակոբյանին։


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Վոլոդյա Հակոբյանը տեղում մահացել է:


Վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: