Մեկ տարուց ավելի նավակով ճանապարհորդող տղամարդը վերադառնում է տուն՝ Սալվադոր

17:54 • 10.02.14

Սալվադորի բնակիչ Խոսե Ալվարենգան, ով 13 ամիս անցկացրել է Խաղաղ օվկիանոսում, Մարշալյան կղզիներից ուղևորվել է դեպի Գոնոլուլու (ԱՄՆ, Հավայան կղզիներ)՝ հետագայում Սալվադոր մեկնելու նպատակով, գրում է РИА Новости-ն։

 

Հունվարին տղամարդուն փրկել էին Մարշալյան կղզիների կազմում գտնվող ատոլներից մեկի բնակիչները, ուր ժամանել է նրա նավակը։ Ալվարենգան պատմում է, որ բաց օվկիանոսում նա անցկացրել է ավելի քան 1 տարի, սնվել է կրիաներով, ձկներով և թռչուններով։ Նրա ընկերը մահացել է մի քանի ամիս առաջ, սակայն մահվան պատճառը մինչ օրս հայտնի չէ։

 

«Շնորհակալություն Մարշալյան կղզիների բնակիչներին այն ամենի համար, ինչ արել են ինձ համար»,- ասել է Ալվարենգան՝ ինքնաթիռ նստելուց առաջ։

 

Սալվադորում նա կհանդիպի իր ընտանիքի հետ։ Ինչպես հաղորդել է CTV News հեռուստաալիքը, Ալվարենգայի ընտանիքը չգիտի, թե որտեղ է գտնվում իրենց որդին։ Նրա մոր խոսքով՝ իրենք որդու մասին ոչինչ չեն լսել 8 տարվա ընթացքում, և կարծում էին, որ մահացել է։