ԱՄՆ-ում Սանտա Կլաուսը մանկապղծության համար դատապարտվել է 20 տարի ազատազրկման
Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչը, որը երեխաներին Սանտա Կլաուս էր ներկայանում, դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ համակարգչում մանկական պոռնոգրաֆիայի առկայության համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Post-ին:
Տրումբուլ շրջանի Նայլս քաղաքի 65-ամյա բնակիչ Ուիլյամ Ֆ. Բրոքն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 35 կետերով:
Դատախազների խոսքերով՝ Բրոքի համակարգչում հայտնաբերված ապացույցների թվում է 2012 թվականին հարևան Օսթինթաունում իր ընկերուհու կողմից 8-ամյա աղջկա բռնաբարության տեսանյութը:
Սեպտեմբերին «Սանտա Կլաուսի» ընկերուհին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման երկու երեխաների բռնաբարության և բջջային հեռախոսում պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների համար:
Միևնույն ժամանակ բռնաբարություններին Բրոքի ներգրավվածության մասին ապացույցներ չկան: Ինքը «Սանտա Կլաուսը» դատարանում հրաժարվել է մեկնաբանություններից:










