Շումախերն առայժմ ոչ մի ռեակցիա չի տալիս արտաքին ազդակներին
Բժիշկների երկու շաբաթվա չարչարանքները՝ Միխաել Շումախերին կոմայից հանելու փորձերի հարցով, արդյունք չեն տվել, տեղեկացնում է «Bild»-ը:
Ավտոարշավորդը արտաքին ազդակներին ոչ մի ռեակցիա չի տալիս:
Մինչդեռ, ավելի վաղ բժիշկները պաշտոնական հայտրարություն էին արել, որտեղ նշել էին, որ Շումախերի ապաքինումն իրենց հույսեր է ներշնչում:
Շումախերի կողքին է գտնվում նրա կինը՝ Կորինան: Բժիշկների ցուցումներով նա զրուցում է ամուսնու հետ, որը կարող է հիվանդին օգնել հոգեբանական նպաստավոր պայմանների հարցում:










