Ուկրաինացի լրագրողը տապալել է Նյու Յորքում Prabal Gurung-ի ցուցադրությունը (տեսանյութ)

15:37 • 10.02.14

Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը տապալել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում Prabal Gurung բրենդի նոր հավաքածուի ցուցադրությունը, հայտնում է lookatme.ru-ն՝ The New York Times-ին հղումով։

 

Հաղորդվում է, որ ցուցադրության ժամանակ Սեդյուկը վազել է բեմ՝ հագին ունենալով միայն վերարկու, ընձառյուծի նախշերով կանացի ներքնազգեստ, կարմիր գուլպաներ ու ոսկե թագ։ Լրագրողն այդ վիճակում հասցրել է հասնել մինչև մոդելների մոտ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները նրան շատ արագ հեռացրել են բեմից։

 

Ի դեպ, մոդելները որևէ ուշադրություն չեն դարձրել տղամարդու վրա ու շարունակել են հանգիստ քայլել պոդիումով։ Իսկ Սեդյուկը ոչ մի կերպ չի մեկնաբանել իր արարքը։

 

Վիտալի Սեդյուկը հայտնի է իր արտառոց պահվածքով։ Օրինակ՝ մի անգամ նա ծնկի է իջել դերասան Լեոնարդո դի Կապրիոյի առաջ, փորձել է համբուրել Ուիլ Սմիթին ու երգչուհի Ադելի փոխարեն ստանալ նրա «Գրեմմի» մրցանակը։ Լրագրողին հաճախակի քննադատել են համաշխարհային ասպարեզում Ուկրաինայի վարկանիշը գցելու համար։