Երևանում դանակահարված տղամարդը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է
Որովայնի շրջանում դանակի հարվածներից ստացած վերքով փետրվարի 8-ին հոսպիտալացված, 1978թ. ծնված Վարդան Մանուկյանը փետրվարի 9-ին՝ ժամը 09.40-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, Երևանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Վ. Մանուկյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1976 թ. ծնված Ակսել Ն.-ն, ով բերման է ենթարկվել բաժին նույն օրը՝ ժամը 12.30-ին։
Ըստ բժշկի տեղեկանքի` Վարդան Մանուկյանը հիվանդանոց տեղափոխված ժամանակ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:










