Ինքնաթիռ առևանգել ցանկացող ուկրաինացին Ստամբուլում կալանավորվել է
Ուկրաինայի բնակիչը, որը ցանկացել էր գրավել Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը, Ստամբուլում կալանքի տակ է առնվել, տեղեկացնում է Взгляд-ը։
Ուկրաինայի քաղաքացի Արտյոմ Կոզլովը կալանքի տակ է առնվել երեկ։ Թե ինչ հոդվածներով է նրան մեղադրանք ներկայացվել, չի հստակեցվում։
Հիշեցնենք, որ ուրբաթ ուկրաինացին փորձել էր առևանգել Խարկով-Ստամբուլ ինքնաթիռը և, պայթեցնելու սպառնալիք հնչեցնելով, պահանջել էր ազատ արձակել Ուկրաինայի բոլոր «գերիներին» և վայրէջք կատարել Սոչիում։
Միջադեպից հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել Ստամբուլում։ Ինքնաթիռի 110 ուղևորներից ոչ ոք չէր տուժել։
Ուկրաինայի քաղաքացին, որը նախնական տեղեկություններով ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ինքնակամ հանձնվել էր ոստիկաններին։










