Տորոնտոյի սկանդալային քաղաքապետը YouTube-ում շոու կվարի

15:00 • 10.02.14

Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube տեսածառայությունում շոու կվարի, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBC-ին:

 

Նշվում է, որ քաղաքապետը նոր նախագիծն սկսում է իր ռադիոհաղորդման և հեռուստաշոուի դադարեցումից հետո: Ֆորդի առցանց ծրագիրը կոչվում է «Ford Nation»: YouTube-ի պաշտոնական էջում տեղադրված թիզերում քաղաքապետը խնդրում է հանդիսատեսից չդատել իր մասին իր անձնական կյանքով:

 

Տորոնտոյի քաղաքապետը YouTube-ի հերոս է դարձել դեռ սեփական շոուն սկսելուց առաջ. պորտալում կարելի է գտնել տասնյակ հազարավոր տեսանյութեր՝ նվիրված Ֆորդին:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆորդն ուշացել է Կանադայի տնտեսական ակումբի նիստին, որտեղ պետք է ելույթ ունենար՝ բացատրելով դա նրանով, որ 45 րոպե մնացել է վերելակում: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ֆորդը չի խուսափել սխալ վայրից փողոցն անցնելու համար նախատեսված պատժից: