Զեմֆիրան հրաժարվել է Կոնստանտին Էռնստի դեմ դատական հայցի մտադրությունից

14:11 • 10.02.14

Ռուսաստանցի երգչուհի Զեմֆիրան հրաժարվել է դատական հայց ներկայացնել ՌԴ-ի Առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էռնստի դեմ` Սոչիի Օլիմպիադայի բացմանն իր հեղինակային իրավունքները խախտելու համար, հայտնում է RBC-ն:

 

Զեմֆիրայի պաշտոնական ներկայացուցիչ Պավլո Շևչուկը հայտնել է, որ նա պարզապես ցանկացել է իր դժգոհությունը հայտնել Էռնստին` իր «Хочешь» երգն Օլիմպիադայի բացմանն օգտագործելու առիթով:

 

Փետրվարի 7-ին օլիմպիական խաղերի մեկնարկից հետո էրգչուհին Առաջին ալիքին մեղադրել էր իր հետ «բոլոր հնարավոր պայմանավորվածությունները խախտելու համար»:

 

Փետրվարի 9-ին Զեմֆիրային դատի տալու իր մտադրության մասին էր հայտնել նաև Էռնստը: Նա երգչուհուն մեղադրել էր նախկինում իր ղեկավարած Real Records ստուդիայի հետ իր պայմանավորվածությունները խախտելու համար: Նա ասել էր նաև, որ դրսևորած մանրախնդրությունը խայտառակ է անում Զեմֆիրային: