Օպերայի աշխատակիցներին խոստացել են աշխատավարձի բարձրացում (տեսանյութ)
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները, որոնք երեկ պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակների նոր համակարգի դեմ, այսօր թատրոնում իրենց և ՀՀ մշակույթի փոխնախարարի միջև քննարկումներից հետո լրագրողներին ասացին, որ ղեկավարությունը խոստացել են բարձրացնել աշխատավարձերը:
Աշխատողների մի մասն ասաց, թե իրենք դեռ վաղն էլ կշարունակեն քննարկումները, քանի որ դեռ կոնկրետ հարց որոշված չէ, իսկ մեկ այլ աշխատող ասաց, որ իրենք չեն խուսափում խոսելուց, ուղղակի բոլորը բարկացած են, տարիներ շարունակ չկատարված խոստումներ են տալիս, իսկ պարտադիր կուտակայինը հիմք հանդիսացավ իրենց երեկվա բողոքի պատճառը։
«Միտք չունի որևէ բան ասել, վաղը կշարունակենք աշխատել»,- ասացին մեկ այլ աշխատող։
ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանն էլ ասաց, թե ոչ ոք դեռ ոչ մի բան չի խոստացել, ամեն ինչ պետք է արվի, որ բոլորը գոհ լինեն:
«Կուտակայինի մասին ասել են, որ այդ գումարները մնացել են թատրոնում, երբ որոշում կկայացվի, այդ գումարների հարցը կորոշվի»,- ավելացրեց նա:
Նշենք, որ թատրոնի ղեկավարությունից այնտեղ հավաքված լրագրողներին խոստացան աշխատակիցների հետ քննարկման մասին պաշտոնապես տեղեկացնել ժամը 17:00-ին:










