Մեկ սպանություն, 28 գողություն, մեկ կողոպուտ. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:09 • 11.02.14

Հանրապետությունում փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է, այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրից։


Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 13-ը, գողության 28 դեպքից` 14-ը, կողոպուտի` 1, խարդախության և յուրացման 4-ական դեպքերը բացահայտվել են:


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: