Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա 100-ից ավելի զոհ
Ալժիրում զինվորական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է ավելի քան 100 մարդ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևելքում գտնվող լեռնային տեղանքում՝ Ում ալ Բուաղի նահանգում։
Աղբյուրը տեղեկացրել է, որ ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր այդ տեղանքում։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ. ենթադրվում է, որ զոհերի մեծ մասը զինվորներ են։










