Ադրբեջանում արգելել են երեխաներին Աթաթուրք անվանակոչել

13:07 • 11.02.14

Ադրբեջանում երեխաներին չի թույլատրվում Աթաթուրք անվանակոչել՝ ի պատիվ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, որը համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը։

 

Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տեղեկացրել է Կառավարությանը կից Տերմինների հանձնաժողովի փոխնախագահ Սայալը Սադըգովան։

 

Նա բացատրել է, որ արգելքը ոչ պաշտոնական բնույթ ունի, սակայն եթե ինչ-որ մեկը դիմում է, մերժում է ստանում։
Նրա խոսքով՝ նման որոշում կայացվել է Թուրքիայի կառավարության խնդրանքով։

 

Անցյալ տարվա մայիսին Սադըգովան հայտարարել էր, որ տեղի բնակիչներին կարող են արգելել երեխաներին Թուրքիայի առաջին նախագահի անունով անվանակոչելը։

«Աթաթուրքը պատմական անձ է, և նրա անունը պետք է պատկանի միայն իրեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանում բնակվում է այդ անունը կրող 18 մարդ։