Ռումինիայի նախագահին տուգանել են գնչուների մասին վատ արտահայտվելու պատճառով

09:30 • 11.02.14

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն տուգանվել է մոտ 185 դոլարով՝ գնչուներին վիրավորելու համար։

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռումինիայի նախագահը գնչուներին մեղադրել էր գողության և ուրիշի հաշվին ապրելու համար։

 

Խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը սկզբում մտադրվել էր չքննել նախագահի գործը, քանի որ Բեսեսկուն այդ հայտարարությունն արել էր Ռումինիայի սահմաններից դուրս։ Սակայն Գերագույն դատարանը պարտավորեցրել էր խորհրդին քննել գործը։

 

Բեսեսկուին պատժել են 2010թ.-ին Սլովենիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասածների պատճառով։ Նա այդ ժամանակ հայտարարել էր, թե շատ քիչ թվով գնչուներ են ցանկանում աշխատել, և ավանդաբար նրանք ապրում են գողության հաշվին։
 

Պաշտոնական տվյալներով՝ Ռումինիայում բնակվում է 620 հազար գնչու։