Բրիտանական Barclays-ը ղեկավարներին կվճարի 2,4 մլրդ ֆունտ ստերլինգ հավելավճար և կկրճատի 12 հազար աշխատակիցների
Բրիտանիայի Barclays բանկը պատրաստվում է կրճատել 12.000 աշխատակիցների, սակայն թոփ-մենեջերների տարեկան հավելավճարները կհասնեն 2.38 մլրդ ֆունտ ստերլինգի: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:
2013թ.-ին՝ Barclays բանկի կողմից աշխատակիցներին տրվող հավելավճարների ընդհանուր գումարը 10%-ով կգերազանցի 2012թ.-ին տրված հավելավճարներին:
Բանկի ղեկավարությունը հաստատել է, որ կկրճատի 12.000 աշխատակիցների և 820 մարդու, որոնք հանդիսանում են տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ավելի վաղ Բրիտանիայի Barclays բանկի ղեկավար՝ Էնտոնի Ջենկինսը հայտարարել է 3.7 հազար աշխատակցների նախատեսված կրճատման մասին և նշել է, որ նման միջոցառումը կնվազեցնի 2.8 մլրդ դոլար 2015թ.-ի համար նախատեսած ծախսերից:










