Վանկուվերում երեխայի ծնողներ են ճանաչվել 3 հոգի

20:09 • 11.02.14

Կանադայի Վանկուվեր քաղաքում երեխայի ծնողներն առաջին անգամ պաշտոնապես երեք անձինք են ճանաչվել:


Ինչպես տեղեկացնում է News.mail.ru-ն՝ The National Post-ին հղումով, երեխայի ծննդյան վկայականում երեք անուն է նշվում, ինչը հնարավոր է դարձել նոր օրենսդրության շնորհիվ: Նորածին աղջիկը հանդիսանում է լեսբի զույգի և նրանց ընկերոջ դուստրը:


Սա առաջին դեպքն է Վանկուվերում, երբ երեխայի ծնողներ են դառնում երեք անձինք առանց դատական գործընթացի: Զույգի խոսքով՝ իրենք ցանկանում էին, որ երեխան հայր ունենա, այլ ոչ թե անանուն դոնոր:


Նշենք, որ նոր օրենսդրության համաձայն, որն ընդունվել է Բրիտանական Կոլումբիա նահանգում, երեխան կարող է մինչև 4 օրինական ծնողներ ունենալ: