Հիլարի Քլինթոնն իրեն է մեղադրել Մոնիկա Լևինսկու հետ ամուսնու հանդիպումների համար

10:04 • 11.02.14

ԱՄՆ-ում հասանելի են դարձել Հիլարի Քլինթոնի վստահված անձ Դիանա Բլերի անձնական փաստաթղթերը՝ Քլինթոնի հետ անկեղծ զրույցների նկարագրություններով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily News-ին:

 

Անձնական փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ նախկին առաջին տիկինը պաշտպանել է Բիլ Քլինթոնին՝ չնայած Մոնիկա Լևինսկու հետ նրա հանդիպումներին՝ մեղադրելով այդ թվում իրեն և նախագահի թշնամիներին:

 

«Նա կարծում է, որ բավականին խելացի, զգայուն չի եղել և իր գործերից ազատ՝ գիտակցելու համար, թե ինչ գին է ամուսինը վճարել»,- հիշում է Դիանա Բլերը:

 

Բլերը նաև նկարագրում է, որ Վաշինգտոնում Հիլարի Քլինթոնի համար առաջին տարին «սարսափելի» է եղել առողջապահության իր բարեփոխմանն արձագանքի պատճառով և հիշում է, որ Քլինթոնն «ապշած է մարդկանցից, որոնք խաբում են՝ աչքերին նայելով»:

 

Դիանա Բլերը, ում Հիլարի Քլինթոնը մի անգամ անվանել է «ամենամոտ ընկեր», մահացել է 2000 թվականին, 62 տարեկանում: Դիանա Բլերի անձնական փաստաթղթերը տրվել են Արկանզասի համալսարանին: