2013-ին ճապոնական տեղեկատվական համակարգերը մոտ 13 մլրդ անգամ ենթարկվել են հաքերների հարձակումների

11:19 • 11.02.14

Ճապոնական պետական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների համակարգչային համակարգերն անցած տարի 12,8 միլիարդ անգամ ենթարկվել են հաքերների հարձակումների, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Դա դարձել է ռեկորդ 2005 թվականից՝ վիճակագրության անցկացումից  ի վեր, հայտնել է Ինֆորմատիկայի և հաղորդակցման տեխնոլոգիաների կառավարական ինստիտուտը: Այն զբաղվում է համակարգչային անվտանգության խնդիրներով:

 

Համակարգեր մուտք գործելու փորձերի մեծ մասը գրանցվել է Չինաստանից և ԱՄՆ-ից: Սակայն ինստիտուտի մասնագետները խոստովանում են, որ իրական մեղավորներին իդենտիֆիկացնելը շատ դժվար է: