Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացող տղամարդ է
Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի չորս խաղացող ժամանակավորապես որակազրկվել է, քանի որ չի անցել գենդերային թեստը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով բրիտանական Daily Mail-ին:
Պարզվել է՝ ֆուտբոլիստուհիները, որոնք, ընդ որում, թիմի առաջնորդներն են, տղամարդ են, որոնք սպասում են սեռափոխման վիրահատության: Այժմ խաղացողներին թույլ կտան մասնակցել պաշտոնական մրցումներին միայն այն բանից հետո, երբ անեն համապատասխան վիրահատությունը:
Այսուհետ գենդերային թեստեր կանցնեն բոլոր ֆուտբոլիստուհիները և միայն դրանից հետո կկարողանան ակումբի հետ պայմանագիր կնքել:
«Եթե այդ մարդիկ կարողանան լուծել իրենց խնդիրները վիրահատության միջոցով և լինեն առողջ, ապա նրանք հնարավորություն կունենան մասնակցելու կանանց ֆուտբոլի մրցումներին»,- հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի ղեկավար Ահմադ Հաշեմիանը:










