Ամերիկացի մարզիկը Սոչիում կրկին հայտնվել է անհեթեթ իրավիճակում

11:59 • 11.02.14

Ամերիկացի բոբսլեյիստ Ջոնի Քուինը շարունակում է անհեթեթ իրավիճակներում հայտնվել Սոչիի օլիմպիական ավանում։ Այս անգամ մարզիկը մնացել է վերելակում. մի քանի օր առաջ նա փակված էր մնացել լոգարանում և ստիպված էր եղել կոտրել դուռը, գրում է Обозреватель-ը։

 

«Ինձ ոչ ոք չի հավատա, սակայն հիմա էլ մնացել եմ վերելակում»,- գրել է Քուինը Twitter-ում։

 

Այս անգամ մարզիկը նման իրավիճակում է հայտնվել ոչ միայնակ։ Վերելակում նրա հետ են մնացել մարզիկ Նիկ Քանինգեմը և ԱՄՆ-ի հավաքականի տեխնիկական տնօրեն Դևիդ Քրիփսը։

 

«Իհարկե, ես Ջոնի Քուինի հետ էի, երբ վերելակը կանգ առավ։ Ինչ լավ է, որ ես նրա հետ եմ»,- գրել է Քենինգեմը։
Իսկ Քրիփսը գրել է՝ «Ահա մենք մնացինք վերելակում։ Կօգնի՞ արդյոք Ջոնի Քուինը մեզ դուրս գալ այստեղից»։