Մալիում ծայրահեղականները Կարմիր խաչի աշխատակիցների են առևանգել

09:12 • 11.02.14

Մալիում «Հանուն Արևմտյան Աֆրիկայի միասնականության և ջիհադի» ծայրահեղական խմբավորման անդամներն առևանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Ավելի վաղ կազմակերպության ներկայացուցիչ Ժանա-Իվա Կլեմենզոն հաղորդել էր, որ կազմակերպության 4 աշխատակիցներ և ևս մեկ մարդ դադարել են կապի դուրս գալ շաբաթ օրվանից ի վեր, երբ նրանք մեքենայով մեկնել են Կիդալ քաղաքից։


Ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչը France Presse գործակալությանը հաղորդել է, որ խմբավորումը առևանգել է Կարմիր խաչի աշխատակիցներին։ Գործակալությունը չի նշում, արդյոք առևանգողներն աշխատակիցներին ազատ արձակելու համար որևէ նախապայման են ներկայացրել։