Մոլդովացի արվեստագետի անունը հանվել է Ադրբեջանի «սև ցուցակից»՝ նրա իսկ խնդրանքով

17:22 • 11.02.14

Մոլդովայի ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչի անունը հանվել է Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակից։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նրա անունն այլևս ընդգրկված չէ Ադրբեջանի արտգործնախարարության կայքում՝ «անցանկալի անձանց» ցուցակում, որտեղ նա հայտնվել էր «առանց Ադրբեջանի թույլտվության» Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկովիչը դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով հանել իր անունն ԱԳՆ-ի «սև ցուցակից»։

 

Իր նամակում Մոսկովիչը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելել է որոշակի նպատակով և պարտավորվում է այլևս չխախտել Ադրբեջանի օրենքները։

 

«Անցանկալի անձանց» նախնական ցանկում ընդգրկված էր 331 մարդ։ Դրանցից մի քանիսն արդեն դուրս են բերվել ցուցակից՝ Ադրբեջանի կառավարությանը դիմելուց հետո։