Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը մարտի 1–ի գիշերը կանցկացնեն այնտեղ, որտեղ եղել են 2008թ. մարտի 1–ին
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը մարտի 1–ի լույս 2-ի գիշերը կանցկացնեն Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008թ. մարտի մեկի տասը զոհերի հիշատակին։
ԱԺ պատգամավորն այս մասին գրել է Facebook-ի իր էջում. «Այսօր Սասուն Միքայելյանի հետ որոշեցինք Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել ենք Մարտի 1-ի, լույս 2-ի գիշերը՝ 2008 թվականին:
Ըստ այդմ, 2014 թվականի Մարտի 1-ի երեկոյան, ժամը 21.00-ին Սասուն Միքայելյանի հետ կլինենք Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ կանցկացնենք ողջ գիշերը, այնտեղ կդիմավորենք մարտի 2-ի լուսաբացը. մի բան որ չհաջողվեց 2008-ին:
Այսպիսով՝ հարգանքի տուրք կմատուցենք մարտի 1-ի տասը զոհերի հիշատակին, կհաստատենք մեր հաստատակամությունը` մարտիմեկյան սպանությունները բացահայտելու հարցում, մեր նվիրվածությունը` Մարտի 1-ի Քաղաքացիական արժեքներին, ձգտումներին եւ պայքարին»:










