ՄՕԿ-ը վերականգնել է Հնդկաստանի օլիմպիական կարգավիճակը

12:00 • 11.02.14

Միջազգային օլիմպիական կոմիտեն վերացրել է Օլիմպիական խաղերին Հնդկաստանի մասնակցության արգելքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՄՕԿ-ի հեռահաղորդակցության տնօրեն Մարկ Ադամսի հայտարարությունը:

 

Ադամսը մասնավորապես ասել է, որ օլիմպիական կարգավիճակը վերականգնվում է Օլիմպիական խաղերի անցկացման պատմության մեջ առաջին անգամ, և Հնդկաստանը կարող է հանդես գալ իր դրոշով: Դրոշի բարձրացումը տեղի կունենա հատուկ արարողության ժամանակ, ինչի մասին կհայտարարվի առաջիկայում:

 

Արգելքի վերացումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ փետրվարի 9-ին Հնդկաստանի օլիմպիական կոմիտեն նոր նախագահ է ընտրել` ի դեմս Նարայան Ռամաչանդրանի:

 

2012-ին ՄՕԿ-ը ժամանակավորապես որակազրկել էր Հնդկաստանին, երբ այդ երկրի օլիմպիական կոմիտեի ղեկավարներ էին ընտրվել կոռուպցիայի համար կասկածվող անձինք:

Այժմ հնդիկ մարզիկները Սոչիում հանդես են գալիս ոչ թե ազգային, այլ օլիմպիական դրոշով: