Օպերայի մոտ «կուտակայինի» դեմ ցույցը հետաձգվեց, ակտիվիստները մեկնում են Արմավիր

11:18 • 11.02.14

Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիմաց հայտարարված ակցիան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի, հետաձգվել է մինչև այսօր ժամը 14.00–ը:


Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, երբ հայտնի է դարձել, որ «Սարդարապատ» տուն-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր աշխատակիցներին ստիպողաբար ցանկանում է տեղափոխել ՎՏԲ–Հայաստան բանկի մասնաճյուղ՝ կուտակային պարտադիր վճարներ կատարելու, ակտիվիստները որոշել են ուղևորվել Արմավիրի մարզ:


Հիշեցնենք, որ երեկ տապալվել էր «Անուշ» օպերային ներկայացումը՝ «կուտակային»-ի դեմ Օպերայի անձնակազմի բողոքի ակցիայի պատճառով։ Երեկ հայտարարվել էր, որ բողոքի ակցիան շարունակվելու է այսօր՝ Ազատության հրապարակում։


Tert.am-ի հետ զրույցում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ թանգարանի աշխատակիցները ահազանգել են, որ տնօրինությունը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, նստեցնում են ավտոբուսներ, տանում բանկ, որտեղ մարդիկ պիտի «ինքնակամ ընտրեն» կուտակային ֆոնդ: