Տղամարդուն թալանել են Պուշկինի և Դանտեսի դուելի վայրում՝ պոետի մահվան օրը
ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ պոետ Ալեքսանդր Պուշկինի վերջին դուելի վայրում, փետրվարի 10-ին երեք անհայտ անձ անցորդի մոտից գողացել են իրեր և գումար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Interfax.ru-ին:
««Պուշկինի դուել» զբոսայգում երեք անհայտ անձինք, ֆիզիկական ուժի դիմելով, 1979 թվականի ծնված տղամարդուց հափշտակել են պայուսակը, որում գտնվել են փաստաթղթեր, և 148,7 հազար ռուբլի»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Ոստիկանությունն իրականացնում է հանցագործների որոնողական աշխատանք:
Ալեքսանդր Պուշկինը վիրավորվել էր Ժորժ Շառլ Դանտեսի հետ դուելի ժամանակ 1837 թվականի փետրվարի 8-ին: Երկու օրից՝ փետրվարի 10-ին, Պուշկինը մահացել է:










