Հռոմի պապը հուսով է, որ Սոչիի խաղերը սպորտի և բարեկամության իրական տոն կդառնան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է Օլիմպիադայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ մաղթելով, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը դառնան սպորտի և բարեկամության տոն, գրում է newsru.com-ը։
Իր բարեմաղթանքը Պապը հայտնել է անցած կիրակի ավանդական «Angelus Domini» աղոթքը կարդալուց հետո։
«Այս օրերին Սոչիում անցկացվում են ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ես կցանկանայի ողջունել կազմակերպիչներին և բոլոր մարզիկներին և մաղթել, որ այս Օլիմպիադան դառնա սպորտի և բարեկամության իրական տոն»,- ասել է Հռոմի պապը։










