Ռուսաստանում ադրբեջանցի կին է սպանվել
Ռուսաստանի Սամարայի մարզում 32-ամյա ադրբեջանցի կին է սպանվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվածի դին հայտնաբերվել է այն տանը, որտեղ բնակվել է նա։ Պարզվել է, որ սպանվածն Ադրբեջանի 32-ամյա քաղաքացի է, ում անունը չի հրապարակվում։
Իրականացված դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ կինը մահացել է գլխին ստացած վնասվածքի հետևանքով։ Սպանության համար կասկածվում է տանտերը, որն ադրբեջանցի կնոջ հետ համատեղ է բնակվել։
Հանցագործությունը որակվել է ոչ թե «կանխամտածված սպանություն», այլ «առողջությանը ծանր վնաս հասցնել, ինչը հանգեցրել է մահվան»։










